Տասնյակ ինքնաթիռներ ու ԱԹՍ-ներ են նկատվել Ռուսաստանի սահմանների մոտ

Yerkir.am-ը գրում է,-

՛՛Վերջին շաբաթվա ընթացքում այլ երկրների տասնյակ հետախուզական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են նկատվել Ռուսաստանի սահմանների մոտ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի «Կրասնայա զվեզդա» թերթը:

Անցած շաբաթվա ընթացքում զինվորականները նկատել են հետախուզական 33 ինքնաթիռ և 8 անօդաչու թռչող սարքեր: Նման ակտիվություն վերջին անգամ նկատվել է անցյալ տարվա սեպտեմբերին:

Ռուսաստանին մոտեցող բոլոր օտարերկրյա ինքնաթիռներին ուղեկցում են ռուսական ռադիոտեղորոշիչ կայանները, մեկ անգամ ռուսական կործանիչ է օդ բարձրացել՝ պետական սահմանի խախտումը կանխելու համար։ Հունվարի 30-ին հաղորդվել էր նմանատիպ միջադեպի մասին. ռուսական ՄիԳ-31 կործանիչը Բարենցի ծովի վրա որսացել է նորվեգական հետախուզական ինքնաթիռ:՛՛

 

Աղբյուր՝ http://yerkir.am/news/view/228642.html?fbclid=IwAR0y5bnPlSt7V3R7MtQ7YeXTRRrruyV4JQnMYKJFmUVCqLTv7dvYX1BI4qw