Լավրովը կգա Հայաստան

Հունիսի 5-6-ին Հայաստան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավովը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանի հետ խնդիրները հարթելու ժամանակ է՝ Սիմոնյանը պատասխանել է. «Չէ, չկա ինչ-որ մեկի հետ խնդիր հարթելու, կան խնդիրներ և դու պետք է ձգտես իդեալի մեջ այդ բոլոր խնդիրները լուծելու, և այդ ձգտումը քաղաքական գործչի և քաղաքական գործընթացի պրոցես է։
Դեմարշ անելը նույնպես իր տեղն ունի, բայց դու չես կարող կտրուկ երկրի մակարդակով որևիցե բաներ անել։ Միաժամանակ, դու քո շահը պետք է հետապնդես։
Ասում եմ՝ Ռուսաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով բացասական գնահատականներն են տվել նաև հայկական իշխանություններին, բայց տեսնում եք չէ, որ գալիս են։ Եկեք ծայրահեղական չլինենք»։