Պուտին-Թրամփ հանդիպումն անհրաժեշտություն է. Պեսկով
Կրեմլը կարծում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը պահանջված է, սակայն այն պետք է լավ պատրաստված լինի։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման հանդիպման մասին ակնհայտորեն բոլորը խոսում են։ Շատ առումներով մենք կարծում ենք, որ այն, իհարկե, անհրաժեշտ է։ Այն պետք է համապատասխանաբար նախապատրաստվի, և դա պահանջում է ջանքեր տարբեր փորձագիտական մակարդակներում։ Սա պահանջում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շարունակական շփումներ, որոնք սկսվել են և ներկայումս շարունակվում են։ Այս հարցի վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը կարող է հանդիպել Թրամփի հետ Սաուդյան Արաբիայում մայիսին։
