ԱԱԾ-ից Փաշինյանին տեղեկանք է ներկայացվել, որ ընտրությունների հապշտապ անցկացումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը տեղեկացնում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ արտահերթ ընտրությունների հետ կապված ԱԱԾ-ից Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել տեղեկանք, որ ներկա փուլում ընտրությունների հապշտապ անցկացումն իշխանությունների համար այնքան էլ նպաստավոր չէ և իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։

Խնդիրը միայն իշխանությունների գրեթե զրոյական վարկանիշը չէ. բանն այն է, որ ըստ ներկայացված տեղեկանքի, ստեղծված իրավիճակում ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ ընդհուպ լուրջ բախումների։

Ըստ մեր աղբյուրների, նշվել է, որ հանրության մեջ ներկայումս բավականին լարված և բևեռացված վիճակ է, և ցանկացած պահի հակադիր բևեռների հետ կոնտակտ կարող է հանգեցնել լուրջ բախման։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, դեռևս վերջնական ոչինչ հստակեցված չէ»: