Պեսկովը պատրաստվում է ժամանել Հայաստան. Որն է այցի նպատակը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ մարտին Հայաստան է ժամանելու ռուսական մի պատվիրակություն, որը գլխավորելու է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ըստ մեր աղբյուրի՝ այցի նպատակը Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ կապված քննարկումներն են, որի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունենալու տարբեր կուսակցական շրջանակների հետ», —  գրում է թերթը: