Ընտրությունների ուրվականն է շրջում Հայաստանում. Վահան Բաբայան

Չի կարող իշխանությունը չիմանալ,որ նրա ռեյտինգը զրո է, կամ զրոյին մոտ, չի կարող նման ռեյտինգային վիճակում գտնվող իշխանությունը հաղթել ընտրություններում, խնդիրը այլ է: Այդպիսի  կարծիքը հայտնեց  իր ֆեյսբուքյան էջում Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:

Ըստ նրա, առաջին անգամ Հայաստանում ձևավորվել է ներկայանալի և արհեստավարժ արտախորհրդարանական քաղաքական «հավաքական», որը անկախ տարբեր գնահատականներից ավելի մրցունակ է քան ամբողջ խորհրդարանը միասին վերցրած:

«Արտահերթ անցկացնելու Նիկոլի խայծը հիմնականում իրավիճակից շեղող քայլ է և շատ կասկածելի է,որ նման զրոյական ռեյտինգային վիճակում նա կգնա արտահերթի, այն էլ վերարտադրվելու նպատակով: Հասարակությունը այլևս չի ընտրի կեղծ պոպուլիստական օրակարգերը և թավիշը ստիպված կլինի նահանջել:

Այլ հարց է,որ հողատուն այս հարցը բերելով քննարկման,այն ժամանակ կիսափախած վիճակում էր և նման քայլով նա փորձ կատարեց օրակարգ թելադրողի դեր ստնձնել, բայց արդեն վաղուց դա իր մոտ չի ստացվում և հետաքրքիրն էլ այն է,որ դեռ որևէ հստակ բան չլինելով տարբեր տրամաչափի գործիչներ արդեն շտապում են հայտարարել իրենց առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին, մի ընտրությունների, որը դեռ չկա», — եզրափակեց նա: