Հայաստանում ստիպված կգնան երկրորդ հեղափոխության

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը համարում է, որ Հայաստանում ստիպված կգնան երկրորդ հեղափոխության:

«Դեռևս երկու օր առաջ գրել էի, որ հողատուն չի կարող նման ռիսկի դիմել և գնալ արտահերթի: Նրա ռեյտինգը զրո է և դա կլինի իր քաղաքական վախճանի լեգիտիմացումը:

Ինչպես տեսանք, այո, նա նահանջեց այդ մտքից և կհեռանա արդեն ժողովրդի պահանջով, ինչը շուտով կձևավորվի Հայաստանի փողոցներում և հրապարակներում», — նման կանխատեսում է տվել Վահան Բաբայանը: