Չե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին. «Հայոց Արծիվներ»

«2002 թվականի սեպտեմբերին Սյունիքում հիմնադրված «Սյունյաց Արծիվներ» և 2010 թվականի հունվարին Երևանում հիմնադրված «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմքի «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը չի՛ մասնակցելու 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը։

Տարածված հայտարարության մեջ նաև նշվում է․ «Հայրենիքը չեն պաշտպանում ըստ ժամանակացույցի կամ ըստ տրամադրության. Հայրենիքը պաշտպանում են մի՛շտ և կյանքի՛ գնով»։