Ի՞նչ է կարող տալ Հայաստանը ՆԱՏՕ-ին, ինչը չի կարողանում տալ Թուրքիան
Հայաստանում կան արևմտամետ որոշ ուժեր, որոնք քարոզում են, թե Հայաստանը պետք է անդամակցի ՆԱՏՈ-ին և բարեդրացիական կապեր հաստատի ՆԱՏՕ-ի հետ, հրաժարվելով Ռուսաստանից:
Նախ եկեք տեսնենք, թե ի՞նչ է իրենից ներկայացնոեւմ ՆԱՏՕ-ն: Սա բազմազգ ռազմաքաղաքական կազմակերպություն է որտեղ մեծ դեր ունեն թուրքական ուժերը և ՆԱՏՕ-ի կամում լինելը նշանակում է լինել թուրքերի հետ նույն շարքում` նույն բանակում:
Ի՞նչ է տալիս Թուրքիան ՆԱՏՕ-ին: Թուրքիան ցույց է տալիս մեծ ռազմական աջակցություն, հիմնականում մարդային ռեսուրսով և ռազմածովային ուժերով` Սև և Միջերկրական ծովերի տարածքում:
Ի՞նչ է տալիս ՆԱՏՕ-ին Թուրքիան, ինչը կարող է տալ նաև Հայաստանը:
Թուրքիան ՆԱՏՕ-ին մեծապես աջակցում է զուտ իր մարդկային ռեսուրսով` մարդաքանակով, որը սակայն մենք գրեթե չունենք, որի առումով մենք մրցունակ չենք և չենք էլ կարող լինել:
Ի՞նչ է կարող տալ Հայաստանը ՆԱՏՕ-ին, որը չի կարող տալ Թուրքիան: Կա ընդամենը մեկ բան, որ Հայաստանը կարող է տալ ՆԱՏՕ-ին` դա իր սեփական պետության տարածքն է, որպես ֆորպոստ:
Հատկանշական է, սակայն, որ նույն ՆԱՏՕ-ն արդեն իսկ բավականաչափ ռազմաբազաներ ունի նաև Թուրքիայում, անգամ հենց Հայաստանին կպած, դեմ դիմաց, Արաքսի մյուս ափին: Մեր տարածաշրջանում Հայաստանը բացարձակապես պետք չէ ՆԱՏՕ-ին դիրք զբաղեցնելու համար և կա միայն մի պատճառ` տարածաշրջանից ռուսական բանակի դուրս բերումը:
ՆԱՏՕ-ին պետք չէ Հայաստանը, ՆԱՏՕ-ին պետք չէ հայկական բանակը, զորքը, զինտեխխնիկան և ոչ էլ անգամ տարածքը: ՆԱՏՕ-ին պետք է Հայաստանը միայն այս բանի համար՝ Ռուսաստանի բանակը տարածաշրջանից հեռվացնելու համար:
Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան