Իշխանափոխությունից «հինգ պակաս»

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այնքան է սարսափած վաղվա հանրահավաքից, որ այսօր արդեն հանրությանը ոչ անհայտ սոցիոլոգիական կենտրոնները հարցումներ են հրապարակում Փաշինյանի իբր բարձր վարկանիշի մասին:
Ակնհայտ է նաև որ նույն տրամաբանության մեջ է մտնում քաղաքագետ Կարեն Բեքարյանի տան խուզարկությունը: Հնարավոր են նաև այլ նման ակցիաներ մինչ վաղվա հանրահավաքի մեկնարկը, քանի որ այս իշխանությունից սպասելի են նման մեթոդները:
Էլ ի՞նչ սյուրպրիզներ կլինեն գիշերը կամ վաղը կտեսնենք,բայց ակնհայտ է, որ փետրվարի 20-ի հանրահավաքը լինելու է աննախադեպ և իր քանակով և իր որակով:
Մեր քաղաքացիների մեծ մասի մոտ տպավորություն է, որ իշխանությունը գնացող է և միակ կասկածը մնում է այն, թե ո՞վ է, ի վերջո, լինելու Հայաստանի նոր ղեկավարը, ո՞վ է իր վրա վերցնելու պատասխանատվությունը, քանի որ մի անգամ՝ 2020թ նոյեմբերի 9-ին, իշխանությունը գցած էր փողոցում և այն վերցնող այդպես էլ չեղավ:
Արդարության համար պետք է նշենք նաև որ վաղվա հավաքը այդքան կուսակցական չէ, ինչքան համաժողովրդական: Հանրահավաքին մասնակցելու են մեծաթիվ դերասաններ, երգիչներ, արվեստագետներ, մտավորականներ:
Տեսնեք այս անգամ դրոնները ի՞նչ լուսանկարներ են տալու Ազատության հրապարակի վերևից:
Հեղինակ՝ Մինաս Յալուզյան