Փաշինյանին բանակը պետք չէ, բանակը պետք է գլխատել. Եվգենի Սատանովսկի
News.am-ը հրապարակել է քաղաքագետ Եվգենի Սատանովսկու «Արմագեդոնիչ» Telegram ալիքում կատարված գրառումը:
՛՛Դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, իսկ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի վարչապետի գլխում, բացարձակապես անհնար է:
Միգուցե նա վերևից ձայներ է լսում և անում է այն, ինչ նրան ասում են, նկատի ունեմ` Ամերիկայի դեսպանատնից: Չէ որ նա ԻՐԵՆՑ մարդն է: Ինչը շատ նկատելի է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններում: Նրանց համար, ով տեղյակ չէ. վարչապետը, այնուամենայնիվ, հայտարարեց գլխավոր շտաբի պետի հեռացման մասին:
Դե իսկապես` հիմա այն ժամանակն է, երբ Հայաստանում` Ղարաբաղում լրջագույն պարտությունից հետո, որը միայն Ռուսաստանի շնորհիվ աղետալի չդարձավ, բանակը պետք է գլխատվի: Նա այլևս դրա կարիքը չունի: Նա չի կարող ապրել առանց վարչապետի, իսկ առանց բանակի, դատելով նրա գործողություններից, այն միայն ավելի ուժեղ կլինի:
Իրադարձությունների պատմությունը չափազանց պարզ է. ներքաղաքական քննարկումների շրջանակներում վարչապետը, որին նախատեցին անհեթեթությունների համար, որոնք նա արեց պատերազմի ընթացքում երկրի կառավարման գործում, հնարավորինս հիմարաբար, գռեհիկ կերպով արտահայտվեց` ամեն ինչի մեջ մեղադրելով «վատ» ռուսական սպառազինությանը:
Ինչպես ասում են, նրա նռնակները սխալ համակարգի էին` «Անապատի սպիտակ արևը» ֆիլմից այն զինվորականի նման: Հայկական բանակի ղեկավարությունը ծաղրեց նրան: Ի պատասխան` նա աշխատանքից ազատեց ԳԽ-ի պետի տեղակալին: Փաստորեն նեղացել էր:
Բանակը նրան կոչ արեց հրաժարական տալ: Նա հեռացրեց հենց ԳՇ պետին: Ոստիկանությունը միացավ բանակին: Հատուկ ծառայությունները, հակառակը, սատարեց վարչապետին: Ճիշտ է. չէ որ նրանք ստիպված չեն ռազմաճակատ գնամ կամ մարել փողոցային անկարգությունները: Ով նրանց կերակրում է, նրան էլ աջակցում են:՛՛