ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում BMW-ն բախվում է «07»-ին, «07»-ն էլ հայտնվում է բենզալցակայանում

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Արշակունյաց 23 հասցեի դիմաց BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված հատվածում գտնվող բենզալցակայանի մոտ կայանված ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «07»-ը կողաշրջվել է՝ վնասելով բենզալցակայանի գույքի մեծ մասը, այդ թվում՝ արտաքին լուսավորման լույսերը, լիցքավորման սարքը, իսկ BMW-ն բախման վայրից մոտ 80 մետր առաջ է ընթացել։

Մանրամասները` https://shamshyan.com/hy/article/2021/03/27/1182696/