Պակիստանը շարունակում է ամրացնել ռազմական համագործակցությունը Բաքվի հետ

Երեքշաբթի, մարտի 29-ին, Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թաիրովը հանդիպեց երկրում աշխատանքային այցով գտնվող Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, ավիացիայի մարշալ Աամիր Մասուդի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Կողմերը քննարկել են ռազմական, ռազմակրթական և ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի և Պակիստանի ռազմաօդային ուժերի համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: