Պեսկով. Պուտինը թույլ չի տա Միացյալ Նահանգներին ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ

Ռուսաստանը թույլ չի տա Ամերիկայի Միացյալ Նահանգներին կամ որևէ այլ երկրի խոսել իր հետ «ուժի դիրքերից»: Այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում:

«․․․ Ոչ ոք թույլ չի տա Ամերիկային ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ: Դաս անհնար է։ Ամերիկացիները հիմա կրկնում են մանթրայի պես, ասում են ՝ մենք բոլորի հետ խոսելու ենք ուժի դիրքերից: Ոչ [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինը, ոչ էլ Ռուսաստանի ղեկավարությունից որևէ մեկը թույլ չի տա ամերիկացիներին կամ որևէ մեկին այդպես խոսել մեզ հետ: Դա բացառվում է», — ասաց Կրեմլի խոսնակը: