Նիկոլի նվերը հայ կանանց
Եթե Կլարա Ցետկինի և Ռոզա Լյուքսենբուրգի մասին կարդացել էինք պատմության դասագրերւմ, ապա այսօր նրանց պայքարի նման մի բան տեսավ շարքային երևանցին:
Օրը ցերեկով «ժողովրդավարական» «սիրո և հանդուրժողականության» նոր Հայաստանում ոստիկանը ուժ կիրառեց կանանց նկատմամբ: Բերման ենթարկելով բողոքող կանանց նրանց իսկ տոնական օրը, որը համարվում է մայրության և գեղեցկության օր և ամեն տարի այս օրը լինելով բարության, գեղեցկության և սիրո օր ևս պղծվեց:
Հետո էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ գնդակահարեցին ժամանակին Չիկագոյում կանանց միտինգը, ինչը և պատճառ դարձավ մարտի 8 կանանց միջազգային օր ճանաչելու համար:
Այս ապրիլի 7-ն էլ կդառնա հայ կնոջ պայքարի օր, չի բացառվում, որ հետագայում իշխանափոխությունից հետո այս տոնական օրվա անվանման մեջ ավելանա պայքար բառը:
Օրենքում կարող է նման մի փոփոխություն արվել և գալիք նոր Աժ-ն, հնարավոր է, գնա նման որոշման: Շատ բան փաստորեն հաջողվեց անել Նիկոլին: Նա հասցրեց այս երեք տարում այնպես անել, որ ոստիկանը ձեռք բարձրացնի պատերազմի հերոսների կանանց վրա, նրանց բերման ենթարկի բողոքի ակցիային մասնակցելու համար:
Դե սա իհարկե առաջին դեպքը չէ, բայց հիշենք նաև որ հենց Նիկոլի օրոք էին տրանսգենդերները ներխուժել ոստիկանական բաժանմունք: Հենց այս իշխանության օրոք էին ակտիվիստները իբր զենք կրելու կասկածանքով «փռվում ասֆալտներին», միայնակ ակցիա անողները բերման ենթարկվում ոստիկանություն, դիմակ չկրող ցուցարարները ձերբակալվում և այլն:
Սա լավագույն բնորոշող ասպեկտն է այս ապիկար իշխանության ով վախենում է նման ակցիաներից և սարսափահար բերման ենթարկում բողոքող մարդկանցիսկ տվյալ դեպքում արդեն կանանց:
Հատկանշական է նաև որ իրենց իրավապաշտպան համարող մարդիկ և կառույցները լուռ հետևեցին այսօրվա կատարվածին դե իսկ միջազգային «հեղինակավոր» կառույցների մասին էլ խոսք չկա: Արդեն դժվար չէ նաև գուշակել եթե Փաշինյանը մնա իշխանության օրինակ մայիսի 9-ին ու՞մ են բերման ենթարկելու և ում դեմ են ուժ կիրառելոււ:
Հեղինակ՝ Վիկտոր Մարտիրոսյան
