Անիշխանության երեք տարին
2018թ ապրիլի 23-ին, ուղիղ երեք տարի առաջ, Հայաստանը բռնեց կործանման ճանապարհը:
Շատերը չհասկացան ինչ կատարվեց և ոգևորված սպասում էին դրական փոփոխւթյունների, ցանկանում էին ավելի լավ ապրել, ավելի շատ գումար վաստակել, ավելի լավ երկրներում հանգստանալ:
Շատերն էլ իրենց միջի դժգոհությունը արտահայտում էին ղեկավարի փոփոխության հարցում,քանի որ մտածում էին, որ եթե Սերժ Սարգսյանը հեռանա երկիրը միանգամից կբարգավաճի և կհարստանա:
Այդ սին հույսերը ողողեցին մարդկանց ուղեղները և նրանք ինքնամոռաց լծվեցին փողոց փակելու, սիգնալ տալու,նույնիսկ գիշերները շերեփներով ակցիաներ անելու: Նրանցից ոչ մեկ չգիտեր, որ երեք տարի անց նրանց կյանքը իրոք շատ է փոխվելու, այց դեպի վատը:
Նրանք չգիտեին, որ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու փոխարեն կկորցնեն Արցախը, որ զրոյական կետից բանակցություններ սկսելու փոխարեն,սկսվելու է աղետալի հետևանքներով խայտառակ պատերազմ, նրանք չգիտեին, որ երեք տարի անց մտածելու են Սյունիքը պահելու մասին:
Իհարկե նույնիսկ նրանց մտքով չէր անցնի,որ իրենց հարազատները կզոհվեն կամ կվիրավորվեն Արցախը հանձնելու պատերազմում և ի վերջո նրանք չգիտեին, որ ապրելու են կապիտուլացված երկրում իսկ իրենց ընտրյալը դառնալու է կապիտուլյանտ:
Ամբողջ սցենարը այն էր, որ օգտագործելով մարդկանց մեջ հավաքված դժգոհությունը պետք էր խոստումներ տալ աջ ու ձախ խաբել մարդկանց, ինչը և արվեց: Հիմա նայելով այս երեք տարիներին վստահ կարող ենք ասել, այն անիշխանության, քաոսի, ատելության և պետականության քայքայման տարիներ էին մեզ համար:
Եթե Սերժ Սարգսյանը մնար վարչապետի պաշտոնում այս երեք տարիները կլինեին կայունության և զարգացման տարիներ, բայց ինչպես ասում են պատմությունը եթեներ չի սիրում և հայ ժողովուրդը ընտրեց իր ձեռքով այս սոսկալի աղետը և այսօր վայելում է այն ինչը ինքը ցանեց 2018-ի ապրիլին:
Հեղինակ՝ Վիկտոր Մարտիրոսյան
