ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը այն տարածքներում, որտեղ առաջադրանքներ է կատարում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը, նաև կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ:

Այս մասին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։