ՀՀ ԶՈՒ զինծառայողը մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում

ՀՀ զինված ուժերի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 8-ին, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը։