Դու և քո մակաբույծ թիմը պատճառն է մեր աղետի՝ պարտություն, զոհեր, գերիներ, տարածքային կորուստ. Արսեն Նիկողոսյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ստել՝ նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ՝ նշանակում է դադարել մարդ լինելուց»։

Գ. Նժդեհ

Վերջերս Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, հանրության ծանոթ որպես «շիշ բռնող» մականունով, ԱԺ ամբիոնից բարձրագոչ, ամպագոռգոռ մի ելույթ ունեցավ։ Սույն անձը, ով նիկոլիզմ կոչվող ախտի սուր բնույթի վարակակիրներից է, ով հայոց հինավուրց հողը՝ Արցախը,  դարավոր ոսոխին հանձնած  թուրքի խամաճիկ դարձած նիկոլի կատարածու է, խոսում էր նոյեմբերի 9-ի դեպքերի մասին, երբ պարտության անպատվաբեր ակտը ստորագրելու մասին լսելով՝ ժողովուրդը ի զեն արդարության փողոց դուրս եկավ, ջարդուփշուր էր անում աջուձախ, մտավ ԱԺ…, իսկ նիկոլ փաշինյան կոչվող թուլամորթ, թրքահաճոն թաքնվել էր ապաստարանում ու միայն լայվեր էր մտնում՝ հրապարակը թողած։ Իսկ այսօր թրքահպատակի կատարածուն ամբիոնից մեղադրանք է հնչեցնում, թե այդ օրը գողացվել են կոնյակներ, այլ իրեր ընդհուպ համակարգիչ։

Փորձենք այս պատգամավորին հիշեցնել իր անփառունակ անցյալը։ Այս պատգանավորի հայրը՝ Զ. Սարգսյանը, 90-֊ական թվականներին թալանել է սոցնախարարությունը, եղել  պետբյուջեի տզրուկներից մեկը, ով այդ ճանապարհով  բարեկեցություն է ապահովել իր ընտանիքին ։ Թալանով սնված ներկա լուն խոսում է գողության մասին, խոսում է բանակային ծառայության մասին։ Գուցե փորձեիք մտաբերել, պրն. Սարգսյան,  որ թեև ծառայել եք Գորիսում, սակայն գտնվել եք տանը մեծամասամբ՝ շտաբային կարգավիճակի անվան տակ։ Մի՛ մոռացեք ահավասիկ սա…

Մի՛ մոռացիր, որ այսպես «լավ տղու» ստատուս չեն ձեռք բերում։ Քո դավանած ապազգայի թիմի պատճառով շատ հայրենասեր տղաներ են երկրից հեռացել, դատապարտվել։ Մի՛ մոռացիր, որ դու պարտված նիկոլիզմի բուծած միկրոբն ես, ձեր ձեռքերից միայն արյան հոտ է գալիս։

Հ.Գ. Դու հայհոյում ես ճշմարտությանը, ազգային ճշմարտությանը, նշանակում է անարժեք ես, հանուն որկորի ապրող, բայց ոչ ազգի պատգամավոր, ուրացել ես  հողը,  այն վաճառողի թիկունքում կանգնած, նշանակում է հաստատել ես արդեն քո չլինելիությունը։ Դու և քո մակաբույծ թիմը պատճառն է մեր աղետի՝ պարտություն, զոհեր, գերիներ, տարածքային կորուստ… Դուք «յան» ազգանունով թրքահպատակներ եք։