Դուք ձեր ձեռքով ոչնչացրեցիք ձեզ, պղծեցիք ձեզ, ձեզ հաղթանակի սիմվոլներ պետք չեն, ձերը պարտությունն է

Հաճախ եմ կարծիքներ լսում, որ մեր արժեհամակարգը պղծվել է վերջին 30 տարիներին: Իրականում ոչ, մեր արժեհամակարգի պղծման առաջին հայտնի փաստը գալիս է 5-րդ դարից, երբ պատերազմում պարտված զորավար Վարդան Մամիկոնյանին սարքեցին ազգային հերոս:

Հիմա թող ոչ մեկ լոլոներ չկարդա բարոյական հաղթանակի մասին, բարոյական հաղթանակ ասվածը ֆուֆլո կատեգորիա է, հաղթանակի լինում է միայն ֆիզիկական, մնացածը պարտություն է: Այսինքն Վարդան Մամիկոնյանը պարտված զորավար է, իսկ պարտված կերպարին արհեստականորեն ազգի հերոս դարձնել նշանակում է միտումնավոր պղծել ազգի արժեհամակրգը, սերունդների մեջ ներարկել, որ ճիշտը պարտվելն է ու մենք պիտի միշտ պարտվենք: Այդպես էլ եղավ, մեր պատմության մեջ մենք միշտ պարտվել ենք:

Միայն 20-րդ դարում արդեն ԽՍՀՄ պետությունը փոխեց մեր արժեհամակարգը, Հայրենական Մեծ Պատերազմին ԽՍՀՄ կազմում մասնակցելով մենք դաքրձանք հաղթող և ստեղծվեցին նոր իդեալներ: Սովետական կրթական համակարգը այդ իդեալները ներդրեց դպրոցներում և այդպես դաստիարակեց սերունդներին, հատկապես բրեժնեվյան ժամանակաշրջանում:

Ու հենց այդ սերունդն էր, որ 1992-1994-ին հաղթեց Արցախյան պատերազմում, որովհետև նրանց իդեալները հաղթողներն էին: Արցախյան առաջին պատերազմը ստեղծեց նոր հաղթողների կերպարներ, որոնք անսխալական չէին, իդելական չէին, բայց նրանք մեր հաղթանակի սիմվոլներն էին:

Խոսքը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասին է, այդ սիմվոլները պահելը շատ կարևոր ու անհրաժեշտ էր: Բայց ի՞նչ տեղի ունեցավ, սկսվեց նրանց վարկաբեկելու, սևացնելու, փչացնելու երկարամյա պրոցեսը և արդյունքում նորից փչացրեցին ու պղծեցին ազգի արժեհամակարգը, հոգեբանությունը: Նորից ներարկեցին, որ հաղթողները վատն են, թականչիներ են և գերադասելի են պարտվող իդեալները:

Ուստի զարմանալու չէ, որ նույն ազգը 2018-ին պարտվող կերպարին կարգեց իրեն ղեկավար, որ 2020-ին պարտվեց պատերազմ և դրանից հետո նորից ընտրեց պարտվող ղեկավարին:

Իսկ ինչի՞ չէ, ինչի Վարդան Մամիկոնյանը կարար դարեր շարունակ ազգային հերոս լինել, Նիկոլ Փաշինյանը չի կարա՞ փրկիչ լինի: Երկուսն էլ պարտվել են, չասեք, թե էդպես չի:

Իսկ հաղթող նախագահներին դուք դարձրեցիք թալանչի: Դուք ձեր ձեռքով ոչնչացրեցիք ձեզ, պղծեցիք ձեզ, ձեզ հաղթանակի սիմվոլներ պետք չեն, ձերը պարտությունն է:

Հեղինակ՝ Rudolf Sahakyan