Երբ Հայաստանը ղեկավար ուներ, ՀԱՊԿ-ն շատ հստակ էլ հայանպաստ դիրքորոշում էր հայտնում. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ՖԲ էջում գրում է.

«Երբ Հայաստանը ղեկավար ուներ, ՀԱՊԿ-ն շատ հստակ էլ հայանպաստ դիրքորոշում էր հայտնում:

Առաջիկայում Երեւանում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողովը։

Հարց է առաջանում՝ ՀԱՊԿ-ն հայանպաստ դիրքորոշում կհայտնի՞,թե՞՝ոչ։

Ասեմ,որ շատ բան կախված է ՀՀ «իշխանությունից»։

Եթե Փաշինյանն ինքն էլ ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու, Շուշին ու Հադրութն օկուպացված չի համարում, ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումից չի խոսում, Ադրբեջանի շահերն Ալիեւից ավելի «փաստարկված » է պաշտպանում, ինչու՞ ՀԱՊԿ-ն կամ ԵԱՀԿ-ն պետք է մեր շահերը պաշտպանեն։

Իսկ նույն ՀԱՊԿ-ն 2016-ի հոկտեմբերի 14-ին կազմակերպության անդամ պետությունների նախագահների գագաթաժողովում Երեւանում ընդունեց հայանպաստ փաստաթուղթ , որտեղ եւ ազգերի ինքնորոշման իրավունքի եւ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգերին էր հղում արվում։

Այդ փաստաթուղթը ստորագրեցին ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները։

Ստորագրեցին,քանի որ ՀՀ-ն Սերժ Սարգսյանի նման պետականամետ նախագահ ուներ։

Տեսնենք Փաշինյանի օրոք նույն ՀԱՊԿ երկրների նախագահներն ի՞նչ հայտարարություն կընդունեն։

Արդյունքներով են գնահատում ղեկավարներին ,այլ ոչ «զավզակությամբ»։»