Նիկոլի ուղերձն ավելի շատ նման էր Էրդողանի ու Ալիեւի դեսպանի վերջնագրի․ Շարմազանով

0
Screenshot_23

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ՖԲ էջում գրում է․

«Նիկոլի ուղերձն ավելի շատ նման էր Էրդողանի ու Ալիեւի դեսպանի վերջնագրի։

Նիկոլ Փաշինյան, դու ստում ես։

Քեզ ու քո ՔՊ-ին որեւէ մեկը ձայն չի տվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ու հայաթափելու համար։

Քեզ որեւէ մեկը ձայն չի տվել Կիրանցի կեսը թշնամուն հանձնելու համար։

Քեզ որեւէ մեկը ձայն չի տվել հակադրել մեր ամբողջական սրբազան պատմության  տարբեր շաջանները՝ բաժանելով Հայաստանը պատմականի եւ իրականի։

Դու քեզ պահում ես ոչ թե ՀՀ ղեկավարի, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի հավատարմատարի նման։

Դու գնալու ես եւ վերջ, Նիկոլ։»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով