ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու քրեական գործով ևս մեկ անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Լոռու մարզում «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու գործով ևս մեկ մեղադրյալի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ընդհանուր առմամբ գործով արդեն կա 11 մեղադրյալ, որոնցից 6-ը կալանավորվել են, իսկ 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։
Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները խոչընդոտել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը՝ փակելով նրանց ճանապարհը։ Լոռու մարզում ՔՊ-ի քարոզարշավն այդ օրը ղեկավարում էր արձակուրդում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
