Apple-ը 310 միլիոն դոլար փոխհատուցում կվճարի iPhone-ի որոշ մոդելների աշխատանքի միտումնավոր դանդաղեցման համար. Forbes
Tert.am-ը գրում է.
«Apple ընկերությունը համաձայնել է վճարել ընդհանուր առմամբ 310 միլիոն դոլար՝ բավարարելու սմարթֆոնների այն օգտատերերի պահանջները, որոնք բողոքել են, նշելով՝ ընկերությունը դիտավորյալ դանդաղեցրել է որոշ iPhone-ների աշխատանքը՝ այդ սարքերի մարտկոցի կյանքը երկարացնելու նպատակով, գրում է Forbes-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դրամական փոխհատուցման համար արդեն իսկ 2 միլիոն 268 հազար 860 դիմում է հաստատվել: Փոխհատուցման համար ավելի քան մեկ միլիոն հայց մերժվել է: Առավել հաճախ որպես մերժման պատճառ նշվել է այն, որ դիմումատուի սարքը ներառված չի եղել ընկերության հաստատած ցանկում:
Նշվում է՝ փոխհատուցումը կարող են ստանալ միայն iPhone 6, 6 Plus և 6s ինչպես նաև iPhone 7-ի և 7 Plus-ի օգտատերերը:
Թե ինչքան կկազմի փոխհատուցման չափը յուրաքանչյուր օգտատիրոջ համար, դեռևս չի մանրամասնվում: Հայտնի է միայն, որ գումարը կգերազանցի ի սկզբանե խոստացված 25 ԱՄՆ դոլարը:»
