Նիկոլի «ֆուտբոլային» մանիպուլյացիան
Ինչքան հեշտ է պատերազմ պարտված, հազարավոր զոհեր, վիրավորներ ու անհետ կորածներ տված, ժողովրդի արյունով ազատագրած տարածքներ կորցրած երկրի ղեկավարին մի ֆուտբոլի հաղթանակով ուրախանալ և պարծենալ:
Որևէ մեկը չի նսեմացնում որևէ սպորտային հաղթանակ, բայց խոսել նման ոճով և խոսել նման ողբերգությունից հետո այս ֆուտբոլային հաջողության մասին առնվազն անբարոյականություն է:
Մի պահ պատկերացրեք այն գերիների վիճակը, ովքեր հիմա սպասում են, որ մի հույս գոնե լինի իրենց տուն վերադարձի համար, նրանք նույնիսկ չգիտեն, որ մի ֆուտբոլով մարդիկ արդեն «հաղթանակ» են նշում Երևանում:
Ուրիշի դիվիդենտներ սեփականացնելու գործում Նիկոլը անկրկնելի է, որևէ մեկը պատմության մեջ նման բան չի կարողացել անել և դա իրոք փաստ է: Բոլոր լավ բաներում նա փայատեր է, իսկ բոլոր վատ բաներում նա մեղավոր չէ, մեղավոր են նախկինները, կողքինները, դրսինները, ներսինները, բայց ոչ ինքը:
Այս ֆուտբոլային մանիպուլյացիան պատահական չէ, Նիկոլ Փաշինյանը փորձելու է ամեն մի փոքր դրական իրադաձություն սեփականաշնորհել և ներկայացնել իբրև իր մեծագույն նվաճում: Ի վերջո սա նաև տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ: Սա էլ կլինի իր բազում մանիպուլյացիաներից մեկը` ֆուտբոլային մանիպուլյացիան:
Վիկտոր Մարտիրոսյան
