Նիկոլը գնաց «վաբանկ»

Արտահերթի մտքից հրաժարվելը սպասելի որոշում էր:

Փորձագիտական շրջանակները արդեն կանխատեսում էին, որ Փաշինյանը հրաժարվելու է այդ մտքից:  Ավելին, կար կարծիք նաև, որ սա մեծ բլեֆ է: Դե իհարկե, որևէ ղեկավար չի կարող գոնե մոտավոր չիմանալ իր իրական ռեյտինգը: Հետևաբար Նիկոլը լավ գիտի, որ պաշտոնից հրաժարվելուց հետո իր իսկ թիմը կարող է իրեն լքել:

Ինչևէ, կարևորը նա շտապեց հայտարարել, որ հրաժարվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտքից և դրանով փակեց այդ թեման: Այստեղ մնում են բազմաթիվ հարցեր: Օրինակ, ի՞նչու Նիկոլը շտապեց և ինչու նա չասեց դա, օրինակ, գարնանը, այլ ասեց հիմա: Ի՞նչու նա հետ կանգնեց այդ մտքից և արդյոք դա նշանակում է, որ ինքը պատրաստվում է նոր ռեպրեսիաների միջոցով պահել իր արդեն փշրվող աթոռը: Հարցերը շատ են, պատասխանները՝ ոչ լիարժեք:

Մարդիկ կարող են նաև ենթադրել, որ նա վախեցավ լեգիտիմ ձևով պարտվելուց և կփորձի ճնշելով ընդդիմությանը շարունաել իր սև գործը` երկիրը թշնամուն հանձնելուը, որի մի մասը արդեն իրականացվեց: Արցախի 80% այլևս չկա, չկան հեղինակավոր գեներալներ, որ կարողանան զսպել իշխանությանը, քաղաքական դաշտը պառակտված է, չկա վստահություն որևէ մեկի հանդեպ, որ մարդիկ հստակ նրան տեսնեն որպես նոր ղեկավար, բոլորը բոլորից դժգոհ են և բոլորը ցանկանում են վարչապետ դառնալ:

Սա իրոք Նիկոլի սրտով է, բայց միևնույն է, չի բացառվում, որ տեղի ունենա նոր զանգվածային դժգոհության ալիք, ինչը կհանգեցնի նոր զարգացումների:

Իրականում Նիկոլը գնաց վաբանկ, քանի որ այս քայլը էլ ավելի է սրելու երկրում ստեղծված խորացող ատելությունը, պառակտումը և երկրի ներքին անկայունությունը: Սա կարող է հանգեցնել նոր, արդեն ոչ թավշյա հեղափոխության, ինչը կլինի արդեն երկրորդը վերջին երեք տարիներին:

Հեղինակ՝ Մինաս Յալուզյան