«Օսկար»–ն այս տարի հայտնվեց կին ռեժիսորի ձեռքում

Hy.armradio-ն գրում է.

«Երկար սպասված և արդյունքում փետրվարից ապրիլի վերջ տեղափոխված «Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխությունը վերջիվերջո կայացավ։ Քլոի Չժաոյի «Քոչվորների երկիր» փոքրաբյուջե ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է Հոլիվուդի կարևորագույն դերասանուհիներից մեկը՝ Ֆրենսիս ՄաքԴորմանդը, սպասելիորեն արժանացավ «Լավագույն ֆիլմ» մրցանակին, իսկ ռեժիսորն ու դերակատարուհին համապատասխանաբար ստացան «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերի մրցանակները։

Ոչ թե կարմիր, այլ վարդագույն գորգ,ոչ թե շլացուցիչ շոու, այլ  հաղթողների անունները  պարզապես հայտարարվում էին մեկը մյուսի հետեւից: Համավարկը այստեղ էլ թելադրեց իր կանոնները, ու կինոաշխարհի ամենահայտնի իրադարձությունը՝ Օսկարը  ենթարկվեց համավարակի կանոններին։ Փետրվար ամսից հետաձգված Օսկարը տեղի ունեցավ նորացված ձևաչափով մի քանի տաղավարներում` փոքրաթիվ հյուրերի մասնակցությամբ։Առաջադրված մրցանակակիրներից ոչ բոլորն էին ներկա։  Մրցանակաբաշխությանը նրանք հետեւում էին Լոնդոնից, Փարիզից, Սիդնեյից, Ստոքհոլմից, որտեղից ևս հեռարձակում կար։

93-րդ «Օսկար»-ը գենդերային ռեկորդ էր  սահմանել՝ այս տարի 235 հավակնորդներից 76-ը կանայք էին։ Եվ այս տարի «Օսկար»-ն իր երկարամյա, պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց  չինուհի  ռեժիսոր Քլոնի  ձեռքերում։  Օսկարին տիրացած Քլոին Միացյալ Նահանգներում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ  առաջին կին է։ ԱՄՆ կինոակադեմիան տարվա լավագույն ֆիլմ է ճանաչեց  «Քոչվորների երկիրը» կինոնկարը։ Ֆիլմը  պատմում է մի այրի՝ առանց աշխատանք մնացած  կնոջ մասին, որը որոշել է ապրել ֆուրգոնում  ու հարկադրված  թափառել ԱՄՆ-ով մեկ: Մարտ ամսին կինոժապավենն արժանացել Է «Ոսկե գլոբուսի» «Լավագուն դրամատիկական ֆիլմ» անվանակարգին: Ֆիլմի  գլխավոր դերակատար Ֆրենսիս ՄաքԴորմանդին նույնպես «Օսկար շնորհվեց»՝ «Քոչվորների երկիր» ֆիլմում գլխավոր դերը մարմնավորելու համար: Ամերիկացի դերասանուհու համար սա Օսկարի վեցերորդ անվանակարգն է և երրորդ հաղթանակը: Ի տարբերություն մինչ այս հաղթած ֆիլմերի՝ այս ֆիլմը լայնածավալ   գովազդային արշավներ չէր կազմակերպել, հնչեղ անուններ չկային ֆիլմում,բայց  8000 հոգանոց ժյուրին որոշել էր, որ այս ֆիլմն է արժանի «Օսկարի»։  Չժաոն իր հաջողությունը նվիրել է բոլոր այն մարդկանց, որոնք անգամ ամենադժվար ժամանակներում խիզախություն ունեն ամեն ինչում միայն լավը տեսնել:

Կինոգետ Դիաննա Մարտիրոսյան. «Այս ֆիլմի բյուջեն բավականին փոքր է։  Չժաոն տեղավորվել է ընդամենը հինգ միլիոն դոլար բյուջեի սահմանում, ինչը հոլիվուդյան չափանիշներով պարզապես չնչին գումար է։ Եվ այս ֆիլմում բարձր վարձատրվել  է միայն գլխավոր դերակատարը։ Նկարահանվել են սիրողական ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։ 

Յուրաքանչյուր մրցանակաբաշխությոնա ավարտից հետո միշտ էլ հնչում են կարծիքներ որ առավել լավ ֆիլմեր կային  ընդգրկված որոնք կարող էին ոսկե արձանիկի տերը դառնալ։  Կինոգետ Դիաննա Մարտիրոսյանը նկատում է,որ 2020-ն իր սև գործն արեց, քանի որ այդքան շատ ֆիլմեր ներկայացված չէր։

«Բազմաթիվ ֆիլմերի ցուցադրություններպրեմերիաներ հետաձգվեցին։Եվ այս տարվա Օսկարը 2020-ի ամփոփումն է որոշ չափով։ Եվ համավարկի պատճառով մենք որոշ ֆիլմերից զրկվել ենք։ Մյուս կողմից էլ  Էնթոնի Հոփքինսի և Ֆրենսիս Մաքդորմանի կերպարները այնքան վառ են, որի իրենց կողքին այդ մասշտաբի դերասաններ չդրվեցին։

Այս տարի թերևս ինտրիգային կարելի համարել այն, որ նոմիացված էին ֆիլմեր քաղաքական ենթատեսքոտվ  ու նաև ֆիլմեր, որոնք  պատմում էին սևամորթների մասին։ Այդ ֆիլմերից էին «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը», որը  պատմա-դատական դրաման է, և սևամորթների մասին պատմող կենսագրական ֆիլմեր։

«Այստեղ մենք գործ ունենք ազգային թեմատիկայի հետ և մյուս կողմից  չկան սևամոթներ, չկան ազգային փոքրամասնություններ։ Երկու թեմաններ էլ կարևոր են։ Եթե կարող ենք ինտրիգ անվանել, թե ո՞րն է ավելի կարևոր սևամորթների, վիետնամական պատերազմի, թե՞  անտուն մնացած կնոջ թեման, գուցե։ Հետևաբար պետք է կարևորել, որ իրենք նոմինատ  են, ոչ թե հենց ստացել են արձանիկ, որովհետև արձանիկը մեկն է, իսկ ֆիլմերը շատ»։

The Wall Street Journal-ը այսօր տեղեկացրեց, որ չինական սոցիալական ցանցերից, որոնողական համակարգերից ու լրատվականներից հեռացվել է Քլոի Չժաոյի և նրա «Քոչվորների երկիր» ֆիլմի հաղթանակի մասին  պատմող նյութերը։»